4 զինծառայող է զոհվել նրանց տեղափոխող մեքենայի՝ ձորակում հայտնվելու հետևանքով. ՀՀ ՊՆ

12 Ապրիլի 2024, 19:05

Քաղաքականություն

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիմա եթերում