40+10 ծրագիրը պիտի շարունակվի. արցախցիների ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց
03 Ապրիլի 2025, 12:14
Այս պահին Կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում արցախցիների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են ամբողջությամբ շարունակել 40+10 աջակցության ծրագիրը, մինչև բնակապահովման խնդրի լուծումը։
Ակցիայի մասնակիցներից մեկը իր խոսքում նշել է. «40+10 ծրագիրը պիտի շարունակվի, թե չէ բոլորս դրսում ենք հայտնվելու»։