Դավիթ Իշխանյանը 2 անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ

19 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

Բաքվում գերության մեջ պահվող ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն արդեն 2 անգամ կապ է հաստատել Երևանում գտնվող ընտանիքի հետ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում  նշել են նրա ընտանիքի անդամները։

Որդին՝ Արմենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ կապի ընթացքում հայրը ասել է, որ լավ է։ Իսկ օրեր առաջ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի միջոցով լուսանկարներ ու բժշկական տվյալներ են փոխանցել ընտանիքին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը չորս ամսով կալանավորել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: