5 օրում 84 000 հայ լքել է Արցախը, Էթնիկ զտումները շարունակվում են․ Le Figaro-ի փոխտնօրեն

29 Սեպտեմբերի 2023, 18:18

Քաղաքականություն

Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը մտահոգություն է հայտնել ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում.

«5 օրում 84 000 հայ լքել է Արցախը. Բնակչության ավելի քան 2/3-ը։

Էթնիկ զտումները շարունակվում են՝ հանգիստ:

Երբ հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը կհանդիպի, հնարավոր է՝ քվեարկի Ադրբեջանին դատապարտելու վերաբերյալ, ամեն ինչ ավարտված կլինի»,- գրել է նա: