«5-րդ ալիք»-ի գլխավոր ռեժիսոր Մարիամ Եգորյանը հաղթել է երիտասարդ լրագրողների միջազգային ֆորումում
Մոսկվայում ընթանում է «Մշակույթների երկխոսություն» երիտասարդ լրագրողների միջազգային ֆորումը: Ֆորումին մասնակցել են 18-35 տարեկան ավելի քան 300 լրագրողներ և բլոգերներ Ռուսաստանի 85 շրջաններից և 35 երկրներից: Այս տարի երիտասարդ հեղինակները ներկայացրել են ավելի քան 850 աշխատանք՝ անիմացիա, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր և ռեպորտաժներ:
Հաղթանակի 80-ամյակի առթիվ ֆորումի գլխավոր թեման «Հաղթեցինք միասին»-ն է: Հաղթողների թվում էր նաև Հայաստանը ներկայացնող Մարիամ Եգորյանը, ով «5-րդ ալիք»-ի գլխավոր ռեժիսորն է: Նա ներկայացրել է ինքնատիպ անիմացիա հայտնի օդաչու-գրոհիչ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հերոսական սխրանքի մասին:
«Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում մեզ համար կարևոր էր ցույց տալ, թե ինչպիսի հերոսական ժողովուրդ ենք մենք և ընդգծել մեր խորը պատմությունը։ Խորհրդային գրոհային ավիացիայի օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին անիմացիան, որը մենք ներկայացրել ենք, հիմնված է իրական դեպքերի վրա», — ասել է Եգորյանը։
Այս տարի հիմնական միջոցառումները տեղի են ունենում Մոսկվայում և Պետերբուրգում։ «Մշակույթների երկխոսությունը» ժամանակակից լրագրության մեջ փորձի, գաղափարների և ստեղծարար պրակտիկայի փոխանակման հարթակ է: