Խուզարկել են լեզվաբան-փորձագետի բնակարանը, որն ասել է՝ Սամվել Կարապետյանի խոսքում կոչ չկա․ փաստաբան
12 Դեկտեմբերի 2025, 13:10
53 հոգանոց քննչական խումբը զբաղվում է ոչ թե էական քննչական գործողություններով, այլ փորձագետների վրա ճնշում կիրառելով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արշակ Վարդանյանը։
«Պաշտպանական կողմը դիմել էր լեզվաբանության և հոգեբանության բնագավառի փորձագետների, որոնք վերլուծել էին Սամվել Կարապետյանի խոսքը, ժեստերը, միմիկան։ Փորձագետները միանշանակ պնդել են, որ նրա խոսքում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկար»,- ասել է Վարդանյանը։
Փաստաբանը հայտնել է, որ երեկ խուզարկություն է կատարվել այդ լեզվաբան-փորձագետներից մեկի բնակարանում, իսկ զարմանալին այն է, որ դատարանը արտոնել է նման միջնորդությունը։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործով առանձնապես արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը դժվար է։