7 գինեգործական տարածաշրջաններ 2024-ին ուշադրության կենտրոնում կլինեն․ Հայաստանը դրանց թվում է

09 Հունվարի 2024, 17:55

Տնտեսություն և Բիզնես

2024 թվականին, հեղինակավոր սոմելյեների կանխատեսումների համաձայն, ուշադրության կենտրոնում կլինեն մի շարք անսպասելի գինեգործական շրջաններ. դրանց թվում հիշատակվում է նաև Հայաստանը։ Այս մասին գրում Է Forbes-ը։

«Մենք սկսում ենք տեսնել գինիներ այնպիսի շրջաններից, որոնք նախկինում չէին կիսում իրենց արտադրությունն ամբողջ աշխարհում»,- ասում է Դանիել Միլլերը՝ Չարլսթոնի 167 Raw Oyster Bar-ից:

«Օրինակ, մեր ներկայիս ցուցակի ֆավորիտը անհավանական բարդության կիպրական գինին է և խաղողի տեսակը, որի մասին մենք երբեք չենք լսել»,- գրում է Forbes-ը:

Մրցանակակիր սոմելյե և Bonde Fine Wine Shop-ի սեփականատեր Բերթիլ Ժան-Քրոնբերգը իր հերթին կանխատեսում է, որ սպառողները կզարմանան, թե որ գինեգործական շրջանները կհայտնվեն ուշադրության կենտրոնում 2024 թվականին:

Նա կանխատեսում է, որ այս տարի «ավելի շատ գինիներ կլինեն Ֆինգեր-Լեյքսից, Լոնգ-Այլենդից, Վերմոնտից, Միչիգանից, Կանադայից, Հայաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից կամ Պատագոնիայից»։

«Չնայած Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահին գինեգործարանը, խորհրդային իշխանության օրոք այդ ճյուղը անկում ապրեց։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում արտադրողների մի ամբողջ ալիք վերակենդանացրել է տարածաշրջանի գինեգործության մշակույթը: Ակնկալում ենք գինու ճաշացանկում ներառել հայկական գինու հիանալի շշեր, ինչը կընդգծի խաղողի տեղական տեսակների առավելությունը, ինչպիսիք են «Ոսկեհատը», «Արենին», «Նուարը», «Թոզոտը»», — գրում է պարբերականը։