7 հայ շախմատիստ ՖԻԴԵ-ի ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակում է

01 Ապրիլի 2024, 11:56

Սպորտ

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների նոր դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 54-րդն է վարկանիշում, Գաբրիել Սարգսյանը` 63-րդը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` 93-րդը: Լևոն Արոնյանր, որ այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 22-րդն է:

Տղամարդկանց վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Լավագույն եռյակում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան։

Կանանց վարկանիշային աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ․ Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 82-րդ, Մարիամ Մկրտչյան` 95-րդ:

Կանանց վարկանիշը շարունակում է գլխավորել չինացի Հու Յիֆանը։