7 տարի ամբողջ ՀՀ-ն հիբրիդային պատերազմի մեջ է իշխող կառավարական ուժերի, իրենց ՊՈԱԿ-ների հետ. Հարություն Հարությունյան
30 Դեկտեմբերի 2025, 00:58
Հրապարակախոս Հարություն Հարությունյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է հիբրիդային պատերազմի մասին։
«Եվրամիությունն այսօրվա իշխող կառավարության հիմնական աջակցողն է։ Ըստ ԵՄ հայտարարության՝ Հայաստանից էին դիմել իրենց, որպեսզի իրենք կարողանան պայքարել հիբրիդային պատերազմի դեմ։ Շատ տարօրինակ է այդ հիբրիդային ասվածը, 7 տարի ամբողջ ՀՀ-ն հիբրիդային պատերազմի մեջ է իշխող կառավարական ուժերի, իրենց ՊՈԱԿ-ների հետ։
Իմ գործընկերներից մեկն ուսումնասիրել է վարչապետի տեսանյութերի մեկնաբանությունների բաժինն ու պարզել, որ քոմենթում դրված 1000 սրտիկներից 100-ը իրական են, 800-ը չինացի, հնդիկ, մալազիացի և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Դա փող արժե։ Հիմա ավելի շատ սրտիկներ կդնեն, պլյուս՝ ավելի շատ կօգտագործեն արհեստական ինտելեկտը, չաթ-բոտերը, ավելի շատ կօգտագործեն նաև իրենց սպասարկող սունկ կայքէջերը, որոնք բազմաթիվ են, անունը կդնեն՝ «պայքար Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի դեմ»,- նշել է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։