79-ամյա Եվգենի Պետրոսյանը երազում է դուստր ունենալու մասին
16 Ապրիլի 2025, 10:56

Հայազգի հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ ոճաբան Տատյանա Բրուխունովան սկսել է նախապատրաստվել երրորդ ծննդաբերությանը։ Այս մասին հայտնում է «Свита короля» տելեգրամյան ալիքը։
«Հիմա ժամանակն է։ Առողջությունը թույլ է տալիս, Եվգենի Վահանովիչը դեռ կարող է աջակցել, երեխաների միջև տարբերությունը մեծ չի լինի», — ալիքին ասել է Տատյանայի ազգականը։
Տատյանա Բրուխունովան երազում է որդու մասին, որին կկոչի հումորիստի պատվին, իսկ շոումենը դուստր է ցանկանում, որի համար արդեն պատրաստել է Բելլա անունը: Պետրոսյանն ու Բրուխունովան հարաբերությունները օրինականացրել են 2019 թվականի դեկտեմբերին։ Հումորիստի օգնականը դարձել է նրա հինգերորդ կինը։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ Վահանը և Մաթիլդան։ Եվգենի Պետրոսյանն առաջին ամուսնությունից ունի ևս մեկ դուստր՝ Վիկտորինան։