Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է վարում

17 Մայիսի 2024, 12:09

Քաղաքականություն

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հասել են ԵՊՀ բակ, որտեղ Բագրատ Սրբազանը բաց դաս է վարելու:

Նշենք, որ այսօր ժամը 15։00-ին նախատեսված է Բագրատ Սրբազանի հանդիպումը բժիշկների հետ Անի Գրանդ հյուրանոցում, իսկ ժամը 18։00 Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում կկայանա ի սատարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ: