8 մեդալ՝ ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

10 Հուլիսի 2024, 14:33

Սպորտ

Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների։ Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։

Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սան Արտյոմ Գասպարյանը:

Բրոնզե մեդալի են արժանացել ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սաներ Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը և Արսեն Ասատրյանը, իսկ ֆիզմաթ դպրոցից՝ Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը և Գոռ Հասրաթյանը: