8 միլիարդ դոլարի զենքը չկա, իսկ երկիրը վաճառված է. հարցում Սյունիքում

24 Մարտի 2026, 15:30

Քաղաքականություն

Սյունիքում անցկացված հարցման ժամանակ բնակիչները բողոքել են ՀՀ պետական պարտքի աննախադեպ աճից և կասկածի տակ դրել կառավարության պնդումները, թե հսկայածավալ վարկային միջոցներն ուղղվել են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:

Հարցման մասնակիցները նշել են՝ եթե հայտարարված միլիարդավոր դոլարներն իրականում ծախսվեին սպառազինության վրա, ապա պատերազմի ելքն այլ կլիներ:

«Եթե զենք գնած լինեին, մենք պարտություն չէինք կրի: Ասում են՝ 8 միլիարդ դոլարի զենք ենք առել, բայց քանի դեռ սեփական աչքովս չեմ տեսել, չեմ հավատում»,- ասել է սյունեցիներից մեկը:

Բնակիչների խոսքով՝ Հայաստանն ունի ոսկու և մոլիբդենի պաշարներ, որոնք կարող էին ծառայել պետությանը, սակայն դրանք հայտնվել են մասնավորի ձեռքում.

«Հայաստանի ունեցվածքը՝ ոսկու և մոլիբդենի հանքերը, լրիվ վաճառել կամ սեփականաշնորհել են: Ինչո՞ւ պետությունը չէր կարողանում ինքնուրույն շահագործել այդ հանքերը: Ամբողջ երկիրը ծախել են, իսկ ժողովրդին ոչինչ չի մնացել»:

Հիմա եթերում