80 տարի հին ձեղնահարկում «թաքնված» սիրո պատմությունը կներառվի «Նամակներ ճակատից» ժողովածուի մեջ

19 Օգոստոսի 2023, 09:52

Հայեր

Կուբան տեղափոխված զույգը, ձեղնահարկի աղբը տեսակավորելով, գտել է նամականիներ։ Դեղնած տառերով՝ թղթերի վրա գրված պատմությունը սկսվել է 1941 թվականին և գրվել է ոչ միայն ռուսերեն, այլև հայերեն։ Պատմությունը սկսվել է նրանից, որ երիտասարդ Հարութ Եթումյանը թողել է ընտանիքն ու գնացոլ ռազմաճակատ։ Նա կարողացել է քաջաբար հաղթահարել պատերազմը և նույնիսկ հասնել Բեռլին, քանի որ գիտեր՝ տանը իրեն շատ են սիրում և սպասում։ Ամուսինները Ապշերոնսկի թանգարանին են հանձնել Հարութի հայտնաբերած 41 նամակները։

Դրանից հետո Էթումյանի թոռներն ու ծոռները բերել են հայտնաբերված եւս հինգ թերթ, որոնք նույնպես հանձնել են թանգարանին՝ իրենց ընտանիքի հիշատակը պահպանելու համար։ Տեղական պատմության թանգարանը որոշել է՝ դրանք պետք է հավերժ պահպանվեն: Նամակների մի մասը տարել են Կրասնոդար։ Հարավային մայրաքաղաքում թանգարանի տնօրենը նամակները հանձնել է Կուբանի վաստակավոր լրագրող Տատյանա Վասիլևսկայային։ Նա արդեն աշխատում է «Նամակներ ճակատից» վեցերորդ հատորի վրա և ժողովածուի մեջ կներառի Հարութի բոլոր նամակները։