9 միլիարդը ներդրում չէ․ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ․ Բալասանյանը՝ ԱՄՆ խոստումների մասին
10 Փետրվարի 2026, 19:40
Alpha News-ի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը կասկածի տակ է դրել ինչպես հայտարարվող ամերիկյան ներդրումային փաթեթի իրական լինելը, այնպես էլ ատոմակայանի կառուցման հեռանկարները՝ ընդգծելով, որ այս թեմաներում հարցերն շատ ավելի են, քան պատասխանները։
Անդրադառնալով շրջանառվող 9 միլիարդ դոլարին՝ Բալասանյանը շեշտել է, որ այն չի կարելի դիտարկել որպես իրական ներդրում։
«Դա ներդրում չէ, այլ, ըստ էության, ներդրման խոստում է», -նշել է նա:
Նրա խոսքով՝ այսպիսի հայտարարությունները հիմնականում տեղեկատվական նպատակ ունեն՝ ստեղծելու տպավորություն, թե այցը զուտ ձևական չէ և ունի լուրջ տնտեսական բովանդակություն։
Բալասանյանը նաև նշել է, որ դեռևս բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյոք այդ խոստումները կդառնան իրականություն, թե ոչ, և եթե նույնիսկ իրականացվեն, ապա ինչ գին կունենան Հայաստանի համար։
Ատոմակայանի կառուցման թեմային անդրադառնալով՝ միջազգայնագետը նշել է, որ ԱՄՆ-ը մինչ օրս որևէ երկրում նմանատիպ ատոմակայան չի կառուցել, ինչն ինքնին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
«Այս հարցում անվտանգային ռիսկերը հատկապես բարձր են Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրի համար։ Եթե, Աստված մի արասցե, ինչ-որ բան տեղի ունենա, ապա ոչ ոք չի կարողանալու փրկվել»,– ընդգծել է Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: