Մահացել է ՀՀ ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանը

17 Օգոստոսի 2024, 18:47

Հայեր

98 տարեկանում մահացել է ՀՀ ազգային հերոս, շվեցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանը։ Հայաստանում Տիգրան Իզմիրլյանը հայտնի է որպես «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, որը բացել է ի հիշատակ իր ծնողների։

1994 թվականին Տիգրան Իզմիրլյանը հիմնադրամ է ստեղծել Երևանում՝ աջակցելու բիզնեսի զարգացմանն ու կրթությանը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանում և Արցախում բացվել են դպրոցներ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ հաստատություններ, մանկատներ, ԵՊՀ-ին կից գրադարան, զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցող տարբեր կազմակերպություններ:

Ամեն տարի «Իզմիրլյան» հիմնադրամը մեծ գումարներ է նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը։

2013 թվականին Երևանում բացվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, որը հագեցած է նորագույն բժշկական տեխնոլոգիաներով և սարքավորումներով։

4 ամիս առաջ Տիգրան Իզմիրլյանին շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում։

Հիմա եթերում