Արամ Վարդևանյան. Հայկական արմատներով դերասանը՝ ռուսական կինոյում
06 Սեպտեմբերի 2024, 22:33
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Սեպտեմբերի 6-ին իր ծննդյան օրն է նշում ռուսաստանաբնակ հայազգի դերասան Արամ Վարդևանյանը։
Նա ծնվել է 1995 թվականին Ռուսաստանի մայրաքաղաքում։ Մանուկ հասակում սպորտի սիրահար է եղել, հաճախել է աթլետիկայի։ Բացի այդ, Արամը զբաղվել է արևելյան մարտարվեստով և ունի տարբեր մրցանակներ՝ սև գոտի և կարատեի առաջին դան: Վարդևանյանը նաև ձեռնամարտի սպորտի վարպետ է։
Սակայն ընտրեց այլ ճանապարհ , և դա կինոն է: 2013 թվականին ընդունվել է Շչեպկինսկու անվան դպրոց։ Դեռ ուսանողական տարիներին նրա դեբյուտը եղել է «Խոհանոցը Փարիզում» հեռուստասերիալում, այնուհետև նկարահանվել է մի շարք այլ նախագծերում ։
2018 թվականին Վարդևանյանը ստացել է իր առաջին գլխավոր դերը «Բենդեր» ֆիլմում, որտեղ խաղացել է Սերգեյ Բեզրուկովի հետ։ Ավելի ուշ դերասանը նկարահանվել է լեգենդար ֆուտբոլիստի մասին պատմական ֆիլմում, որը կոչվում է «Լև Յաշին. Իմ երազանքի դարպասապահը»: Այժմ Վարդևանյանը ընդգրկված է նաև մի քանի նախագծերում:
Այժմ Արամ Վարդևանյանը ներգրավված է «Դարի գտածոն» կատակերգական նոր՝ 8 մասից բաղկացած դետեկտիվում, որը թողարկվել է օգոստոսի սկզբին «Originals Production» պրոդյուսերական կենտրոնի՝ «MEM Cinema Production»-ի, ինչպես նաև ռուսական «MEM» պրոդյուսերական ընկերության տեղական գործընկեր, հայկական «Ալֆա Մեդիա Հաուս» ընկերության կողմից։
Արամը մարմնավորում է երիտասարդ տաքսու վարորդ Ավետին, ով իր գործընկեր Դարիա Ուրսուլյակի հետ միասին կփնտրի հայկական հնագույն ձեռագրերից մեկում զետեղված 2000 տարվա առեղծվածի լուծումը։ Նրանք ստիպված կլինեն անցնել երկրի հայտնի եկեղեցիներով ու վանքերով, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային երթուղիներով՝ փորձելով բացահայտել պատմական առեղծվածը։