Կարեն Սվասյան․ ժամանակակից փիլիսոփայության ականավոր դեմքերից մեկը

14 Սեպտեմբերի 2024, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Կարեն Սվասյանը խորհրդային և հայ նշանավոր գիտնական է, փիլիսոփայության պատմության մասնագետ, գրականագետ և թարգմանիչ։

1985 թվականից Կարեն Սվասյանը եղել է ԵՊՀ պրոֆեսոր, իսկ 1997 թվականից դարձել է Ինսբրուկի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, դասախոսություններով հանդես է եկել նաև Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում:

Գիտնականը հայտնի է որպես Ֆրիդրիխ Նիցշեի երկհատորյակի խմբագիր և թարգմանիչ, ինչպես նաև Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» գրքի թարգմանիչ և մեկնաբանությունների հեղինակ:
Սվասյանի հեղինակությամբ լույս են տեսել այնպիսի գրքեր, ինչպիսիք են «Գյոթեի փիլիսոփայական աշխարհայացքը», «Լռության ձայներ. Ռիլկե, Վալերի, Բլոկ, Չարենց, Նարեկացի, Գյոթե»։

Կարեն Սվասյանը ժամանակակից ամենափայլուն փիլիսոփաներից մեկն էր, ով խորապես հասկանում էր դասական գերմանական փիլիսոփայությունը։

Փիլիսոփան մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին։

Հիմա եթերում