Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը միակն է կանանց շրջանում, ով կատարել է «ուլտրա-սի» շարժումը

16 Սեպտեմբերի 2024, 18:23

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի, գեղասահքի Ռուսաստանի գործող չեմպիոն Ադելիա Պետրոսյանի նոր ելույթը բեմադրված է Էրիկա Լունդմոենի «Interlude» երգի հիման վրա: Գեղասահորդուհին Ռուսաստանի հավաքականի ստուգիչ մարզումների ժամանակ կատարել է «ուլտրա-սի» շարժումը։

Նա միակն է կանանց շրջանում, ով կարճ ծրագրում կատարել է եռակի ակսելը։
«Աշխատում եմ նշաձողը չիջեցնել»,- հարցազրույցում ասել է Պետրոսյանը:

Ադելիա Պետրոսյանը ծնվել է 2007 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ Չեմպիոնուհին 2023 թվականի դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել՝ կարճ և ազատ ծրագրերում վաստակելով 246,53 միավոր։ Պետրոսյանը նաև 2022 թվականի գեղասահքի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մրցանակակիր։ 2023 թվականի նոյեմբերին նա գրավել էր առաջին տեղը Ռուսաստանի Գրան Պրիի ընդհանուր հաշվարկում։ Ադելիա Պետրոսյանը մարզվում է Էթերի Թութբերիձեի ղեկավարությամբ։