Սահմանափակումներ՝ դեպի «Վերին Լարս» անցակետ երթևեկելու համար

16 Սեպտեմբերի 2024, 17:37

Քաղաքականություն

Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը՝ ժամը 06:00-ից 09:00-ն, արգելվելու է տարբեր տրանսպորտային միջոցների տեղաշարժը «Կազբեկ» անցակետով, քանի որ Վրաստանը դեպի «Վերին Լարս» անցակետ երթևեկելու համար սահմանափակումներ է մտցնում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սահմանափակումների պատճառը մաքսակետի վերականգնման և արդիականացման աշխատանքներն են, մնացած ժամերին անցումը կիրականացվի սովորական ռեժիմով։

Հիմա եթերում