Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ հոգևոր-կրթական կենտրոնում մեկնարկել է նոր ուսումնական տարին

17 Սեպտեմբերի 2024, 19:05

Կրթություն

Սեպտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հոգևոր-լուսավորչական կենտրոնում մեկնարկել է նոր ուսումնական տարին:

Սուրբ Եկատերինա եկեղեցում հանդիսավոր արարողությունից առաջ մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին օրհնել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանը։ Աղոթքից հետո Տեր Եփրեմը շնորհավորել է կենտրոնի սաներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով բոլորին Աստծո օգնությունը, գիտելիքի ձեռքբերման գործում հաջողություններ, միմյանց հանդեպ բարություն, իմաստություն, ինչպես նաև քաջառողջություն և խոհեմություն։

Իսկ ավագ դպրոցի աշակերտներն ու խմբակների սաները շնորհավորել են առաջին դասարանցիներին՝ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Հիմա եթերում