Նիդերլանդների Ալմելո քաղաքում կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունը

17 Սեպտեմբերի 2024, 14:55

Մշակույթ

Նիդերլանդների Ալմելո քաղաքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ծուխը և տեղի հայ համայնքը մեծ շուքով նշել են եկեղեցու օծման 20-ամյակը:

Հավատացյալներին իր քարոզն է փոխանցել Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Պատարագի ավարտին կատարվել է մատաղի օրհնության կարգը, իսկ Խաչվերացի տոնի առիթով օրհնվել է Սուրբ Խաչը զարդարող ռեհանը։

Խաժակ Արք․ Պարսամյանը իր խոսքում ընդգծել է, որ 20-ամյա հոբելյանը հրաշալի հնարավորություն է՝ հիշելու անցյալը, տոնելու ներկան և ծրագրելու ապագան։