Հայկ Ասատրյանի և Դենիս Գուլյարի կատակերգությունը ՌԴ-ի և ԱՊՀ երկրների կինովարձույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

17 Սեպտեմբերի 2024, 19:55

Մշակույթ

Ռուսական վարձույթում է հայտնվել Անդրեասյան եղբայրների պրոդյուսերական ընկերության հերթական կատակերգությունը՝ «Սերը չարիք է»: Ռեժիսորներ Հայկ Ասատրյանի և Դենիս Գուլյարի կատակերգությունը ՌԴ-ի և ԱՊՀ երկրների կինովարձույթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ անցած հանգստյան օրերին հավաքելով 20,4 մլն ռուբլի:

Ֆիլմի սյուժեն կառուցված է գող Մաքսիմի շուրջ, ով վտանգավոր ավազակներին ունեցած պարտքի պատճառով հայտնվում է անախորժությունների մեջ։ Բնակարանի հերթական կողոպուտի ժամանակ նա փորձում է սխալ քայլից հետ պահել տանտիրուհուն՝ Եվային, ով ցանկանում է ինքնասպան լինել ընկերոջից բաժանվելու պատճառով։

Հիմա եթերում