Աշխատավարձերի համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը

19 Սեպտեմբերի 2024, 15:50

Տնտեսություն և Բիզնես

Ըստ Numbeo-ի տվյալների՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ աշխարհի 96 երկրների աշխատավարձերի վարկանշային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 64-րդ տեղում:

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 608.1 դոլար: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում աշխատավարձերն ավելի բարձր են, քան Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ադրբեջանում և Ուզբեկստանում:

Աշխարհում ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Շվեյցարիայում՝ ամսական 7,2 հազար դոլար։ Վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են գտնվում Լյուքսեմբուրգն ու ԱՄՆ-ը՝ համապատասխանաբար 5,8 հազար և 4,5 հազար դոլար:

Միևնույն ժամանակ, ամենացածր աշխատավարձերը գրանցվել են Կուբայում (37,6 դոլար), Եգիպտոսում (146,5 դոլար) և Պակիստանում (180,9 դոլար):