Դոնի Ռոստովում հայկական եկեղեցի է օծվել
21 Սեպտեմբերի 2024, 23:00
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ տեղի է ունեցել Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանի Շահումյան գյուղի նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը։
Եկեղեցու հիմքերի օրհնությունը նույնպես Եզրաս սրբազանն է կատարել 7 տարի առաջ 2017 թվականին։ Այն ունի 30 մետր բարձրություն, կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆից։ Եկեղեցու կառուցմամբ հայության ջանքերով հարյուր տարի բարգավաճող գյուղը նոր շունչ է ստացել։