Հենրիխ Մխիթարյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել «Ինտերի» կազմում

21 Սեպտեմբերի 2024, 11:34

Սպորտ

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» պաշտոնական իր էջում նշել է, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի ՖԱ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբում արդեն անցկացրել է 100 հանդիպում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր խմբի մեկնարկային տուրի շրջանակում հանդիպել են «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»։ Թիմերը չեն կարողացել պարզել հաղթողին։

Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում դուրս է եկել փոխարինման 65-րդ րոպեին, որտեղ էլ անցկացրել է իր 100-րդ հանդիպումը:

Հիմա եթերում