Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3-րդն է թիմային հաշվարկում

15 Հունիսի 2023, 17:10

Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային պայքարում 3-րդ տեղն է գրավել Ալբանիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականը նվաճել էր 1 ոսկե և 4 բրոնզե մեդալ։
Ոսկե մեդալ էր նվաճել 65 կգ․ քաշային Պետրոս Աշկարյանը։

Բրոնզե մեդալակիր էին դարձել 45 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ․ քաշային Սամվել Տերտերյանը, 71 կգ․ քաշային Գոռ Խաչատրյանը և 92 կգ․ քաշային Գրիշա Ոսկանյանը: