Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ո՞վ օգնեց Ալիևին փոխել «իրավիճակը գետնի վրա»

25 Սեպտեմբերի 2024, 12:40

 

(Ալիևն ու Փաշինյանը խոսում են նույն բանի մասին, բայց «տարբեր լեզուներով»)

«Վերջին մի քանի օրերին աշխարհի տարբեր ծայրերում հնչել են տարբեր ելույթներ, որոնց, սակայն, միավորում է մեկ թեմա՝ Հայաստանի ապագայի և հայոց պետականության թեման որպես այդպիսին։

1. Հայկական Ստեփանակերտում ուսանողների հետ զրույցում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշխարհի տարբեր մայրաքաղաքներ՝ Բաքվին, բազմիցս ասել էին, որ այս հակամարտությունը (Ղարաբաղյան հակամարտությունը -խմբ.) ռազմական լուծում չունի։ Նա նաև նշել է, որ Բաքվին բազմիցս կոչ է արվել հաշվի նստել «առաջին ղարաբաղյան պատերազմի արդյունքների հետ»։

Այսինքն՝ Ալիևը հիմնահատակ քանդեց Փաշինյանի այն թեզը, որ 2007 թվականից սկսած (լավ, կամ 1999-ից, կամ 1994-ից, կամ 1991-ից, կամ նույնիսկ 301-ից… տարեթվերը տարբեր են, քանզի «թավշյա հեղափոխության առաջնորդը» հակասական հայտարարություններ է անում) Ղարաբաղի թեման միջազգային հանրության համար «փակ է եղել», Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության համատեքստում:

Սակայն Ալիևի ելույթում ամենակարևորն այն է, որ փաստացի ֆիքսվել է՝ աշխարհի տարբեր մայրաքաղաքների դիրքորոշման վրա ազդել են Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքները, որն ավարտվել է 1994 թվականին հայկական կողմի հաղթանակով։ Այսինքն՝ դիվանագիտական դաշտում ստատուս քվոն փոխելու համար Ալիևին հաղթանակ էր պետք «գետնի վրա»՝ մարտի դաշտում։ Իսկ մարտի դաշտում հաղթանակի հասնելու համար Բաքվին անհրաժեշտ էր

Թուրքիայի օգնությունը, ինչպես նաև Հայաստանում մի շարք ուժերի ուղղակի ներպետական դիվերսիան…

Երկրորդ անգամ իրավիճակը «գետնի վրա» և դիվանագիտական «մարտի դաշտում» փոխվեց 2022 թվականին, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին, որից հետո Բաքուն սկսեց Արցախի շրջափակումը, իսկ հետո ամեն ինչ ավարտեց էթնիկ զտումներով։ Էթնիկ զտումներից հետո, որը հանգեցրեց հայերի տեղահանմանը, իրապես փոխվեցին աշխարհի մի շարք մայրաքաղաքների դիրքորոշումները։ Ներկայիս իրավիճակի ընկալումը որպես օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրականություն, որոշվում է հենց «գետնի վրա ստեղծված իրավիճակով»։ Քանի որ Արցախը մնացել է առանց հայերի, Երևանը չի պայքարում արցախցիների իրավունքների համար, դրա համար էլ աշխարհի մայրաքաղաքները լռում են…

2. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրի Մեջլիսի առաջին նիստում արված հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն չի հրաժարվել իր ռազմավարական նպատակից՝ ռազմական միջոցներով փոխել «իրավիճակը գետնի վրա», հաջողության հասնել Հայաստանի հետ պատերազմում, իսկ հետո Երևանին պարտադրել այնպիսի «համակեցության» ձևաչափ, որի արդյունքը կլինի Հայաստանի կողմից Արցախի ճակատագրի կրկնությունը։
Ալիևն ասել է, որ իրենց թիվ մեկ խնդիրը Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումն է:

Սրան գումարվում է այն փաստը, որ չնայած Ադրբեջանի 2025 թվականի բյուջեի ընդհանուր կառուցվածքում ռազմական ծախսերի մասնաբաժնի կրճատմանը (-6,6% 2024 թվականի ցուցանիշների համեմատ), այնուամենայնիվ, բուն ծախսերի ծավալն առաջին անգամ կկազմի 3,9 մլրդ դոլար (ու սա այն հանգամանքի ֆոնին, որ 2024 թվականին ռազմական կարիքների համար Հայաստանի Հանրապետության ծախսերը եղել են 1,3 միլիարդ դոլարի մակարդակում), և պարզ կդառնա, որ Բաքուն ձգտում է շատ մոտ ապագայում փոխել «իրավիճակը գետնի վրա»…

3. Եվ համեմատեք Ալիևի ելույթները Նիկոլ Փաշինյանի Նյու Յորքում ունեցած ելույթի հետ, երբ նա, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, թեև քողարկված, կրկին պաշտպանում էր այն թեզը, որ «մեր պարտությունը» (Ղարաբաղի կորուստը) մեր հաղթանակն է, և այսօր շնորհիվ դրա «Հայաստանը կարող է նայել ապագային և առաջնորդվել «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով։

Ու այստեղ տրամաբանական, կամ ինչպես Փաշինյանն ինքը կասեր , լեգիտիմ հարց է առաջանում՝ եթե «գետնի վրա վիճակը նորից փոխվի Հայաստանի հետ Բաքվի հարաբերություններում», որտե՞ղ է այս անգամ խոսելու, ելույթ ունենալու Փաշինյանը (ամբիոնից, թե ինչ-որ բունկերից) և արդյոք կարելի է, օրինակ դրա ժամանակ ասել, որ «կորցնելով Հայաստանի պետականությունը՝ «մենք Հայաստանի Հանրապետության բնակիչներին հնարավորություն ենք տվել տեղափոխվել կայացած ժողովրդավարական երկրներ, հստակ «կադաստրային վկայական» ունեցող երկրներ, և որ սա մեծ հաղթանակ է»:

Այսինքն՝ և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը խոսում էին նույն բանի մասին, ուղղակի դա ասում էին «տարբեր լեզուներով»՝ մեկը նոր պատերազմի նախապատրաստման համատեքստում, երկրորդը՝ որ նոր պարտությունը կարելի է ներկայացնել որպես նոր հաղթանակ:

Մտածե՛ք այդ մասին…»։