Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

24 Սեպտեմբերի 2024, 22:45

Սպորտ

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայ մարզիկը երկամարտում գրանցել է 228 կգ արդյունք: Աննա Ամրոյանը նաև նվաճել է փոքր բրոնզե մեդալ՝ հրում վարժությունում գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը: