ՀՀ-ն պետք է վերացնի խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը․ Բայրամով

25 Սեպտեմբերի 2024, 11:51

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հոտ: Քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Բայրամովը տեղեկացրել է, որ վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավաքաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։

Ադրբեջանի ԱԳ նախարարը իրանական կողմին հայտարարել է, թե «Հայաստանում շարունակվում են արագ տեմպերով ռազմականացվել՝ դա որակելով ռևանշիստական միտումներ»։

«Սա վնասում է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման մեր ջանքերին»,- ասել է Բայրամովը։