Ջաննա Թութունջանի խճանկարը ներկայացված է Վոլոգդայի պատկերասրահում

27 Սեպտեմբերի 2024, 11:11

Մշակույթ

Նկարչուհի, ՌԴ ժողովրդական արտիստ Ջաննա Թութունջանի «Հայաստան» խճանկարը դարձել է Վոլոգդայի մարզային պատկերասրահի մշտական ցուցադրության զարդը:

Խճանկարը պատկերասրահին է փոխանցել «Վոլոգդայի հայերի միություն» մարզային հասարակական կազմակերպությունը:

50×50 չափի խճանկարն առանձնանում է ոսկերչական վարպետությամբ։ Նկարը լցված է ծաղիկների պատկերներով և սիմվոլիզմով, խճանկարի յուրաքանչյուր երանգ ունի իր հատուկ նշանակությունը: