Ֆրանսահայ հայտնի խոհարար Ջուլիա Սեդեֆջյանը Փարիզում հայկական յուրահատուկ ուտեստներ կներկայացնի

26 Սեպտեմբերի 2024, 23:30

Բոլոր

Ֆրանսահայ հայտնի շեֆ-խոհարար Ջուլիա Սեդեֆջյանը խոհարարական սեթ է կազմել հատուկ սեպտեմբերի 28-ի կապակցությամբ՝ այն օրը, երբ Փարիզի ֆիլհարմոնիայում մեծարելու են Հայաստանը և լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին։

Հայկական ուտեստներ կարելի է համտեսել փարիզյան «L’Envol» ռեստորանում։

Ջուլիա Սեդեֆջյանը հայկական արմատներ ունի: Նա շեֆ-խոհարար է, փարիզյան «Baieta» ռեստորանի ղեկավարը, որը մի քանի անգամ արժանացել է Michelin աստղի։ Ջուլիան իր առաջին աստղը ստացել է 2016 թվականին, երբ ընդամենը 21 տարեկան էր։ Սեդեֆջյանն այնուհետև դարձել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ խոհարարը:

Հիմա եթերում