Տուապսեի հայ համայնքի ներկայացուցիչները դիմավորել են «Սուրբ գարուն» նախագծի հաղթողներին
Տուապսե քաղաքում դիմավորել են Վոլգոգրադում անցկացվող «Սուրբ Գարուն» երիտասարդական մշակութային և կրթական նախագծի հաղթողներին: Նախագիծն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հովանու ներքո։
Տուապսե քաղաքը նախագծում ներկայացրել է «Օրինակելի գեղարվեստական խումբ» հայկական ժողովրդական պարերի «Նարե» համույթը:
«Նարե» համույթի արտիստները փայլել են իրենց տաղանդով և հմտությամբ և «Ժողովրդական պար» անվանակարգում արժանացել արծաթե դիպլոմի, ինչպես նաև դիպլոմ՝ ազգային ավանդույթների պահպանման համար: