Արմավիրի հայ համայնքը միացել է «Կոմիտասյան Հայաստան» ֆլեշմոբին

28 Սեպտեմբերի 2024, 11:11

Մշակույթ

Յու. Հովհաննիսյանի անվան Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանը նախաձեռնել է «Կոմիտասյան Հայաստան» ֆլեշմոբը՝ նվիրված հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Արմավիր քաղաքի տելեգրամյան ալիքը։

Ֆլեշմոբին մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղը և պատրաստել տեսանյութ։

Նշվում է նաև, որ Արմավիրի հայ ազգային մշակույթի կենտրոնի ժողովրդական վոկալ-պարի համույթը կրում է մեծն Կոմիտասի անունը։