Չեմ հավատում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեր խաղաղությանը. սփյուռքահայ

28 Սեպտեմբերի 2024, 21:11

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում Սփյուռքից եկած մեր հայրենակիցներից մեկը ընդգծել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակելու կարևորությունը:

«Մենք շատ տխրեցինք, երբ կռիվ սկսվեց: Երանի մեր գերիները վերադառնան: Թուրքիան ու Ադրբեջանը ինչու են պահում մեր գերիներին: Չեմ հավատում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեր խաղաղությանը: Դա սխալ է: Պետք է միավորվենք, որ հաղթենք նրանց»,- ասել է սփյուռքահայը: