Մերի Մովսիսյանը և Գևորգ Դաբաղյանը ելույթ կունենան «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոնին

30 Սեպտեմբերի 2024, 14:40

Մշակույթ

«Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային փառատոնը հոկտեմբերի 6-ին կբացի «Պետերբուրգյան ափեր» աշուն-ձմեռ նախագծի 13-րդ սեզոնը:

Փառատոնի շրջանակներում կհնչեն համաշխարհային երաժշտության գլուխգործոցներ՝ Հայաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ղազախստանի և Ռուսաստանի ժամանակակից վարպետների կատարմամբ: Հանդիսատեսին սպասվում են Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Մերի Մովսիսյանի (սոպրանո) և դուդուկահար Գևորգ Դաբաղյանի կատարումները:

Երաժշտական մարաթոնը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը և հյուրերին կառաջարկի հինգ համերգ Պետական Էրմիտաժում: