«Զանգեզուրի միջանցքը» խախտելու է տարածաշրջանային գեոպոլիտիկ բալանսը՝ ի վնաս Իրանի. իրանագետ 15 Հունիսի 2023, 17:30 Կարծիք | Քաղաքականություն Ադրբեջան կատարած այցից հետո Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի հետ է, ինչը վրդովեցնում է եւ՛ Թուրքիային, եւ՛ Ադրբեջանին:Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանելով Էրդողանի այս հայտարարությունը, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը պարզաբանեց, թե ինչու է Իրանը դեմ «Զանգեզուրի միջանցքին»:«44-օրյա պատերազմից հետո ակնհայտ էր, որ տարածաշրջանում եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խափանելու գլխավոր խոչընդոտն Իրանն է, որը մտահոգված է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան իր ուղիների անվտանգությամբ, որին կարող է խոչընդոտել թուրքական այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որը խախտելու է տարածաշրջանային գեոպոլիտիկ բալանսը՝ ի վնաս Իրանի: Այդ պատճառով էր ամիսներ առաջ Իրանը պարբերաբար հայտարարում, որ Հայաստանի սահմանների անխախտ պահելն իր կարմիր գիծն է»,- ասաց իրանագետը՝ հավելելով, սակայն, որ Իրանից վերջին շրջանում նմանբովանդակ հայտարարություններ չեն արվում:Առաքելյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման արդյունքում է, որ իրանական կողմն այդքան ինտենսիվ չի հայտարարում Հայաստանի սահմանների խախտման անթույլատրելիության մասին:«Հիմա Իրանը հույս չունի, որ հայկական կողմը սերտ կհամագործակցի իր հետ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղն ու անկլավները: Պատկերացնենք, որ հայկական երկու կարեւոր մայրուղիները, որոնք «Հյուսիս-հարավ» ծրագրի մեջ են մտնում, հանձնվեն Ադրբեջանին, պարզ է, որ մենք դեպի հյուսիս գնացող Իրանի ճանապարհները փակում ենք: Իսկ եթե Հայաստանը չունենա այդ երկու մայրուղիները դեպի հյուսիս գնացող, բնական է, որ Իրանը չի կարող հույս կապել Հայաստանի հետ՝ «Հյուսիս-հարավ»-ի հարցով եւ մնալու է Ադրբեջանի հետ համագործակցության մեջ, եւ պետք է փորձի Ադրբեջանի հետ հյուսիս գնացող ճանապարհները քննարկել, հետեւաբար, երբ Իրանը տեսնում է, որ Հայաստանն անուղղակի վնասում կամ վտանգում է Իրանի ազգային անվտանգությունը, փարձում է իր շահերը պաշտպանել եւ չխոսել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին»,- ասաց իրանագետը:Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին՝ հունիսի 14-ին, Ազգային ժողովում հրաժարվեց մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարարությունը:Իրանագետի դիտարկմամբ՝ Արարատ Միրզոյանը պետք է արձագանքեր այդ հայտարարությանը:«Ցավալի է, որ այս իրավիճակում, երբ Հայաստան-Իրան շահերը լուրջ շաղկապվածություն ունեն, մենք դա չենք օգտագործում ի շահ Հայաստանի»,- ասաց Հարութ Արթին Առաքելյանը: Հարութ Արթին Առաքելյան
«Զանգեզուրի միջանցքի» հարցը. Պուտինի զգուշացումը. Թուրքիայի օրհներգը՝ Երևանում. Alpha Newsroom 22.11.24
Սերպուխովի հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել քաղաքային օկրուգի առաջնությունում 23 Նոյեմբերի 2024, 15:00
ՀԱԵ-ն նշում է Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրը 23 Նոյեմբերի 2024, 14:05
Նյարդավիրաբույժ Զոհրաբ Սահակյանը՝ Յակուտիայի երիտասարդ ու հաջողակ տղամարդկանց շարքում 23 Նոյեմբերի 2024, 13:12
Ինչո՞ւ եմ «Զանգեզուրի միջանցքի» մասին լուրերը ստանում ոչ թե հայկական մամուլից, այլ թուրքական մամուլից․ Ռոբերտ Ուստյան 23 Նոյեմբերի 2024, 12:16