Փաշինյանի նախընտրած անվտանգության երաշխավորն այլևս «աշխարհի ժանդարմը չէ»
03 Հոկտեմբերի 2024, 12:25
(Արդյոք ՀՀ-ն պատրա՞ստ է նոր աշխարհին, որը ձևավորվում է Ուկրաինայում և Իսրայելի վրա Իրանի հարվածից հետո)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալահի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բրիգադի գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանությանը։ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել։
Իրավիճակն այնպիսին է, որ արժե ավելի մանրամասն անդրադառնալ դրան։ Սկսենք նրանից, որ, ըստ միջազգային Reuters գործակալության, Իրանը նախազգուշացրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին Իսրայելի վրա հարձակման մասին։ Հատկանշական է, որ մինչ Իրանի հարձակումը իսրայելական Ynet -ը հայտնել էր, որ Իսրայելը քննարկում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի հնարավորությունը՝ խնդրելով ազդել Իրանի վրա։
Գուցե չափազանց էպոտաժային հնչի, բայց սա վկայում է, որ մեր աչքի առաջ աշխարհակարգը փոխվում է, և աշխարհում այլևս «եզակի քաղաքական ժանդարմը չկա»: Ի թիվս այլ բաների, սա Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական օպերացիայի հետևանք է, հետևանք է այն բանի, որ ռուսական բանակը լուծում է իր առջեւ դրված խնդիրները։ Այդ պատճառով և՛ ԱՄՆ-ին, և՛ Ռուսաստանի Դաշնությունն են զգուշացնում Իրանից։
Ավելին, դա տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներկա պատմական փուլում գրեթե անդառնալիորեն փլուզված են։ Այդ մասին են վկայում Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությունները, թե ո’չ Ռուսաստանը, ո’չ ՀԱՊԿ-ը չեն արձագանքում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հարձակումներին, որ Ռուսաստանը իրեն չի արդարացրել և այլն: Այս համատեքստում նույնիսկ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի վերջին այցը ոչինչ չի փոխի։
Վերադառնալով Իսրայելի վրա Իրանի հարձակումների հետ կապված իրավիճակին՝ հարկ է հիշել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան վերջին հայտարարություններն այն մասին, որ արևմտյան երկրները (ԱՄՆ և եվրոպական երկրները) խաբել են Իրանին՝ խոստանալով Գազայում հրադադար հաստատել՝ Իսմայիլ Հանիաի համար վրեժ լուծելու դիմաց։
Դժվար է հավատալ, որ Իրանի նման երկրի նախագահը կարող է բացահայտ խաբել իր ժողովրդին և խոսել չեղած խոստումների մասին։ Կարելի է դիտարկել այն տարբերակը, որով ԱՄՆ-ը և ԵՄ-ն իրականում ինչ-որ բան խոստացել էին Փեզեշիանին, բայց արևմտյան քաղաքական ավանդույթի համաձայն՝ նրանք պարզապես «քցեցին» Թեհրանին: Մեր իրանցի գործընկերներին խաբեցին:
Այնուամենայնիվ, ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն իրականում բանակցել է Իրանի հետ, բայց գերագնահատել է իր ազդեցությունը Իսրայելի և Լոնդոնի վրա, ինչը ի վերջո հանգեցրել է նրան, որ ոչ միայն խաղաղություն չի հաստատվել Գազայում, այլև մեծ է պատերազմի հավանականությունը Իսրայելի և Լիբանանի միջև: Այսինքն՝ «աշխարհի ցանկացած կետում ինչ-որ բան պայմանավորելու և դա կյանքի կոչելու ունակ ժանդարմ» այլևս գոյություն չունի։ Սա, թերևս, ամենակարևոր եզրակացությունն է հոկտեմբերի 1-ի գիշերվա իրադարձություններից։
Միակ հարցը, որը բաց է մնում այն է, թե նման պայմաններում ինչպես կարող են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ապավինել Վաշինգտոնի՝ ցանկացած պայմանավորվածությունների կատարման երաշխավոր լինելու կարողությանը։ Փաշինյանի թիմից որևէ մեկը կարո՞ղ է հստակ բացատրություն տալ հետևյալ հարցին. եթե Բրիտանիայի ազդեցությունն Իսրայելի վրա բավական է Մերձավոր Արևելքում հսկայական տարածաշրջանային պատերազմ սկսելու համար, ինչո՞ւ Լոնդոնի ազդեցությունը չպետք է բավարար լինի Հարավային Կովկասում պատերազմ սկսելու համար։
Մտածե՛ք այդ մասին…»։