«Ես ոչ մեկին չեմ դավաճանել». Նաիր Տիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականը նախընտրելու քննադատության մասին
16 Հունիսի 2023, 11:00
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է վերաբերվում մարզական քաղաքացիությունը փոխելու համար քննադատությանը։
«Ինչ ուզում են, թող ասեն։ Սա իմ կյանքն է, իմ ընտրությունը: Ես հավատում եմ, որ ոչ մեկին չեմ դավաճանել։ Ես չեմ լքել այն երկիրը, որտեղ ծնվել եմ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա վատ բան ասել մի երկրի մասին, որն ինձ շատ բան է տվել այս կյանքում։ Իմ որոշման հիմքում ընկած էր սպորտային բաղադրիչը»,- ասել է Տիկնիզյանը։
Խաղացողը Հայաստանի քաղաքացիություն է ստացել մարտին և արդեն երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։