«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է բանակցությունների ընթացքում. Պեսկով

08 Հոկտեմբերի 2024, 16:37

Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն առանձնազրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը երևի յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է, դրա համար էլ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել: Դե, «Զանգեզուրի միջանցքի» թեման նույնպես շոշափվել է», — ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է Զանգեզուրի միջանցքի թեման Ռուսաստանի ղեկավարի՝ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում։