Հայկ Կազազյանը և Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ են ունեցել Կուրգանում

10 Հոկտեմբերի 2024, 10:20

Մշակույթ

Կուրգանում ավարտվել է Դմիտրի Շոստակովիչի անվան տասներորդ համառուսական երաժշտական փառատոնը։ Կուրգանի Սերգեյ Պրոկոֆևի անվան ֆիլհարմոնիայի բեմում հանդես է եկել հայ երաժիշտ, ջութակահար, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար, ռուսական և միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը և Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգի ընթացքում սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Շոստակովիչի երկու ստեղծագործությունները։ Դիրիժորական վահանակի մոտ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սիմոնովն էր։

Հիմա եթերում