Լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը՝ «Romano Cagnoni Award 2024»-ի մրցանակակիր

11 Հոկտեմբերի 2024, 09:20

Հայեր

Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը արժանացել է «Romano Cagnoni Award 2024» հեղինակավոր մրցույթի մրցանակին: Մրացանակը տրվել է Կենտրոնական Ասիայի՝ ջրի սակավությամբ տառապող երկրներում լուրջ ճգնաժամը պատկերող լուսանկարների շարքի համար: Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերին իտալական Լուկա (Lucca) քաղաքում։

Անուշ Բաբաջանյանը լուսանկարիչ է, ում աշխատանքները լուսաբանում են սոցիալական խնդիրները և անձնական պատմությունները: Time ամսագրի 2020 թվականի լավագույն 100 լուսանկարներում ներառվել է նրա լուսանկարը Շուշիից, որտեղ պատկերված է Ադրբեջանի կողմից քաղաքի ռմբակոծության ժամանակ արձակված հրթիռը։