Բրիտանական պարբերականը պատմել է հայկական հարսանեկան սովորույթի մասին

13 Հոկտեմբերի 2024, 13:00

Հայեր | Մշակույթ

«LADbible» լրատվական և ժամանցային պարբերականը հրապարակել է հայկական հարսանիքից տեսանյութ, որտեղ հարսնացուի կրտսեր եղբայրը թույլ չի տալիս փեսային աղջկան դուրս հանել տնից, քանի դեռ վերջինս գումար չի վճարել ։

Այս սովորույթը ոչ միայն հարսանեկան ծեսի մի մաս է, այլև փող աշխատելու լավ միջոց, հումորով նշում է հանրաճանաչ հրատարակությունը:

Գրառումը հավաքել է ավելի քան 11 հազար հավանում և բազմաթիվ մեկնաբանություններ:

Հիմա եթերում