Յուրի Հովհաննիսյանն ընդգրկվել է 2023 թվականի արդյունքներով աշխարհի ամենաշատ վկայակոչված գիտնականների ցանկում

17 Հոկտեմբերի 2024, 01:00

Հայեր

Հայազգի հայտնի ռուս գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Դուբնա» համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Յուրի Հովհաննիսյանն ընդգրկվել է 2023 թվականի արդյունքներով աշխարհի ամենանշանավոր գիտնականների ցանկում:

Նման վիճակագրություն հրապարակել է Սթենֆորդի համալսարանը՝ Elsevier գիտական հրատարակչության հետ համատեղ։ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարն ունի ավելի քան 460 գիտական աշխատություններ, ակնարկներ և մենագրություններ:

Յուրի Հովհաննիսյանը շարունակում է գիտական գործունեությունը, ինչպես նաև հանդիսանում է OGANESSON մրցանակի հիմնադիրը: Ականավոր գիտնականի անունով է կոչվել պարբերական աղյուսակի 118-րդ տարրը՝ Oganesson (Оg): Նա դարձել է առաջին ռուս գիտնականը, որի անունով իր կյանքի ընթացքում կոչվել է քիմիական տարր։ Այսօր այն պարբերական համակարգի ամենածանր և վերջին քիմիական տարրն է: