Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը որոշակի բարդություններ ունի. Մաքսիմ Չիրկով

17 Հոկտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Պետական կառավարման համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտի տնտեսական քաղաքականության և տնտեսական չափումների ամբիոնի դոցենտ Մաքսիմ Չիրկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։

«Կարելի է արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը որոշակի բարդություններ է ունի։ Ինչ վերաբերում է ստորագրման ժամանակին, ես չէի կանխատեսի ճշգրիտ ժամկետներ: Վերջին շրջանում երկու երկրները փոխզիջումներ են գտնում և գնում են դրան, բայց ահա այն նորությունները, որոնք մենք տեսնում ենք, հուշում են, որ փոխզիջման ճանապարհը մի փոքր ավելի երկար կլինի, քան մենք սպասում էինք: Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի հնչեցրած պատճառները վկայում են այն մասին, որ իր տեսանկյունից նոր պայմանավորվածություններում պետք է հաշվի առնել շատ ավելի տարբեր բաներ։ Եվ ահա Ադրբեջանի նախագահի այս նորություններով կարելի է արձանագրել՝ բանակցային գործընթացը սկսում է որոշակի բարդություններ ունենալ, որ մենք խաղաղ համաձայնագրերի կնքումից մի փոքր ավելի հեռու ենք, քան նույնիսկ մեկ շաբաթ առաջ էր։

Բայց ես հույս ունեմ, որ մերձեցումն, ի վերջո, տեղի կունենա։ Եվ, ինչպես ինձ թվում է, դիրքորոշումների մերձեցումը, տարածաշրջանում նման կայուն խաղաղության հաստատումը բխում է երկու երկրների շահերից, ինչպես նաև դա բխում է, իհարկե, Ռուսաստանի Դաշնության շահերից, քանի որ Ռուսաստանի համար այս տարածաշրջանը շատ կարևոր է», — ասել է Չիրկովը։

Հիմա եթերում