Սանկտ Պետերբուրգում ներկայացված են Լևոն Լազարևի քանդակները
19 Հոկտեմբերի 2024, 12:21
Սանկտ Պետերբուրգի արվեստի թանգարանում բացել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են նաև հայ քանդակագործ և նկարիչ, Ռուսաստանում և արտերկրում տեղադրված բազմաթիվ հուշարձանների հեղինակ Լևոն Լազարևի աշխատանքները։
Քանդակագործի ընտանիքը սերում էր Լազարյանների հայկական ազնվական տոհմից։ Նա մեծացել է մոր հետ (Հայրը՝ որպես «ժողովրդի թշնամի», գնդակահարվել է)։ Մասնագիտության ընտրության հարցում Լևոնին օգնել է կողմնորոշվել թբիլիսցի հայտնի նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, ում ցույց են տվել Լազարևի նկարները:
Քանդակագործի 60-ամյակի կապակցությամբ նրա առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղում, մեկ տարի անց ցուցահանդեսը բացվել է Մոսկվայում, որից հետո Լազարևի աշխատանքները ձեռք են բերել երկրի առաջատար թանգարանները։ Լևոն Լազարևը եղել է Սանկտ Պետերբուրգի ժամանակակից արվեստի ակադեմիայի անդամ։