Էլեն Բադալյանը հիացրել է ժյուրիին՝ կատարելով «Lady Marmalade» երգը

19 Հոկտեմբերի 2024, 21:06

Հայեր | Մշակույթ

17-ամյա Էլեն Բադալյանը բոլորին ցնցել է իր տաղանդով՝ «Ну-ка, все вместе!» հաղորդման ժամանակ փայլուն կատարելով «Lady Marmalade» երգը: Այն հեռարձակվում է «Ռոսիա» հեռուստաալիքով։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Էլենին հաջողվել է իր կատարումով հիացնել ժյուրիի բոլոր անդամներին: Երգի կատարմամբ ժամանակ ժյուրիի բոլոր անդամները ոտքի են կանգնել ու երգել նրա հետ միասին:

Ժյուրիի անդամներն այնպես են գովել աղջկան, որ հաջորդ մասնակիցը կատակել է՝ ասելով. «Բարև ձեզ, ես Էլեն Բադալյանի զարմիկն եմ»։