Եվգենի Պետրոսյանի մեծ մենահամերգը` Մոսկվայում

20 Հոկտեմբերի 2024, 16:55

Մշակույթ

Հայկական ծագմամբ ՌԴ ժողովրդական արտիստ, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հոկտեմբերի 26-ին Մոսկվայի «Մոսկոնցերտ Հոլլ»-ում «60 տարի բեմում» շարքի շրջանակներում տեղի կունենա արտիստի մեծ մենահամերգը՝ «Ընտրանի» խորագրով:

«Մենք ձեզ հետ հետաքրքիր ճանապարհորդություն կկատարենք դեպի հումորային աշխարհ», — հավելել է Պետրոսյանը: