Եղիշե առաքյալի մասունքները կբերվեն Կիսլովոդսկի Սուրբ Վարդան եկեղեցի

21 Հոկտեմբերի 2024, 15:21

Մշակույթ

Երուսաղեմում Սուրբ Խաչի գյուտի տոնին (326 թ.) հոկտեմբերի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյանի օրհնությամբ Կիսլովոդսկի Սուրբ Վարդան եկեղեցի կբերվեն Սուրբ Եղիշե առաքյալի մասունքները:

Սբ. Եղիշե Առաքյալը մեծ Թադեոս առաքյալի աշակերտն է: Թադեոս առաքյալի մահից հետո Ս. Եղիշեն մեկնում է Երուսաղեմ Տիրոջ եղբայր Հակոբոսի մոտ և, ձեռնադրվելով նրա կողմից եպիսկոպոս, վերադառնում և քրիստոնեություն քարոզում Արցախում և Աղվանքի (Կովկասյան Ալբանիա) երկրում: Ըստ ՀԱԵ Սուրբ ավանդության՝ Սուրբ Եղիշե Առաքյալը Արցախի հովանավորն է: