Նիժնի Նովգորոդում բացվել է «Հայկական ներկապնակ» ցուցահանդեսը

21 Հոկտեմբերի 2024, 09:20

Մշակույթ

Նիժնի Նովգորոդի «Ռեկորդ» մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 17-ին բացվել է «Հայկական ներկապնակ» ցուցահանդեսը։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնում է Նիժնի Նովգորոդի մարզի մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի և Ռուսաստանի ժամանակակից հայ նկարիչների շուրջ 65 աշխատանք, որոնք ընդգրկում ենընդգրկելով 20-րդ դարի կեսերից մինչև 21-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածը։

Կենտրոնի առաջին հարկում ցուցադրվում են հայտնի կոլեկցիոներ Էդուարդ Ոսկանյանի հավաքածուի 12 հեղինակների աշխատանքները: Ցուցահանդեսում կարելի է տեսնել Հայաստանի ժողովրդական նկարիչներ Էդուարդ Արծրունյանի և Արկո Բաղդասարյանի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Մինասյանի, ինչպես նաև Ռուսաստանում և արտերկրում հայտնի այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Գրեգոր Դանիելյանը, Ռազմիկ Հակոբյանը, Ազատ Ազատյանը, Բորիս Օթարովը և այլք:

Երկրորդ հարկում կարելի է տեսնել մոսկվաբնակ հայտնի նկարչուհի, բանաստեղծուհի և մշակութաբան Նինա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 17-ը:

Հիմա եթերում